Հակոբյան. Բոլորը երեխեքին կորցրել են, մեքենաներ չկան, որ վերցնենք դպրոցից![]() 19 սեպտեմբերի 2023 - 14:21 AMT PanARMENIAN.Net - ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով Ստեփանակերտի գնդակոծմանը, ասել է, որ բոլորը երեխաներին կորցրել են, մեքենաներ չկան, որ գնան վերցնենք դպրոցից, հայտնում է NEWS.am–ը։ Նա նշել է, որ կես ժամ է՝ Ստեփանակերտը գնդակոծում են։ «Պատերազմ է: Երեխեքս դպրոցում են: Մոտ կես ժամ է՝ կրակում են: Գնդակոծում են: Կապ չկա, չենք կարողանում կապի դուրս գալ: Բոլորը երեխեքին կորցրել ենք, ավտոմեքենաներ չկան, որ գնանք վերցնենք դպրոցից»,- պատմել է պատգամավորը: Արցախից օգտատերերը գրառումներ են անում սոցցանցում՝ այս պահին տիրող վիճակի մասին, հայտնում է Aysor.am-ը։ Ստեփանակերտից Նունեն գրում է․ «Իջել եմ շենքերից մեկի նկուղ։ Երեխաները բղավում են՝ մայրիկ, հայրիկ, չենք ուզում մեռնել»։ Ադրբեջանը հայտարարել է Արցախում «հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին»։ Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասի «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ևՌուս–թուրքականդիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրս բերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |