Բեգլարյանը՝ ՌԴ–ին, ԱՄՆ–ին, ԵՄ–ին․ Սրա՞նք են ձեր անվտանգության երաշխիքները![]() 19 սեպտեմբերի 2023 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային Արցախի դեմ, դիմել է միջազգային հանրությանը՝ «սրա՞նք են ձեր անվտանգության երաշխիքները»։ «Ալիևի ցեղասպան ռեժիմն Արցախի ժողովրդին սովի մատնելու երկարատև շրջանից հետո սկսել է ցեղասպանության արյունալի փուլը։ Սրա՞նք են ձեր անվտանգության երաշխիքները Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ»,–գրել է նա։ Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |