Ադրբեջանը հայտարարել է ԼՂ խաղաղ բնակչության համար «հումանիտար միջանցքներ» բացելու մասին![]() 19 սեպտեմբերի 2023 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի վտանգավոր գոտիներից խաղաղ «բնակչության տարհանումն ապահովելու համար Լաչինի միջանցքում և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր»։ Նշենք, որ հայտարարությունում՝ Լաչինի հատվածում, Հայաստանը չի հիշատակվում։ «Համապատասխան տեղեկությունն ուղարկվել է Ղարաբաղի հայերին ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով։ Միևնույն ժամանակ բնակչությունն իրազեկվում է բարձարխոսների և տարածվող թռուցիկների միջոցով»,–ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ–ն պահանջել է «Հայաստանից դուրս բերել զինված ուժերը Ղարաբաղից», գրում է ՌԻԱ Նովոստին։ Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |