Ստեփանակերտի հիվանդանոցում 80 վիրավոր կա. Մահվան 5 դեպք է գրանցվել

Ստեփանակերտի հիվանդանոցում 80 վիրավոր կա. Մահվան 5 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում մահվան 5 դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում է Արցախի ԱՆ-ն:

ԲԿ-ում այս պահին 80 վիրավոր կա։ Նախնական տվյալներով, նրանցից 15-ը քաղաքացիական անձիք են։ Կան նաև ծանր վիրավորներ։

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---