ԿԽՄԿ-ի կոչը՝ հարգել ԼՂ քաղբնակչության կյանքի իրավունքն ու անարգել հասանելիություն ապահովել՝ հասնելու կարիքավորներին![]() 20 սեպտեմբերի 2023 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ապահովել ԿԽՄԿ կանոնավոր և անարգել հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց օգնության կարիքը։ «ԿԽՄԿ-ն կոչ է անում ռազմական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երաշխավորելու, որ քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական ենթակառուցվածքները հարգված ու պաշտպանված են բոլոր ժամանակներում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի իրենց պարտավորությունների», - ասվում է ԿՄԽԿ հայտարարության մեջ։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Արիանե Բոյերը կոչ է արել ռազմական իշխանություններին անել առավելագույնը՝ պաշտպանելու քաղաքացիական կյանքը: «Մենք պատրաստ ենք պատասխանել բնակչության ցանկացած ավելացած հումանիտար կարիքների ու շարունակելու մեր աշխատանքը տարածաշրջանում»,- նշել է նա, հայտնում է «Այսօր»-ը։ ԿԽՄԿ-ն հայտնել է, որ բժշկական անհրաժեշտ պարագաներ է հասցրել երկու հիվանդանոց, առաջիկայում ծրագրում է նոր մատակարարումներ անել։ «Եվս մեկ անգամ կոչ ենք անում կանոնավոր և անարգել հասանելիություն ապահովել, որպեսզի շարունակենք օգնության հասնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 11,000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |