Պեսկով․ Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետները համաձայնեցվում են![]() 20 սեպտեմբերի 2023 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարե, է, թե «դե–յուրե Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղում օրինական են» և որ Ադրբեջանը գործում է «իր տարածքում», հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովը նաև ասել է, որ անհիմն է համարում ՌԴ–ի հասցեին հնչող մեղադրանքները։ Նա այդպես է պատասխանել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որով վերջինս մեղադրել էր ՌԴ–ին Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու իր պարտավորությունները չկատարելու մեջ։ «Մենք չենք ընդունում նման կշտամբանքները մեր հասցեին, առավել ևս Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական որոշումից հետո։ Դե–յուրե այժմ խոսքը Ադրբեջանի գործողությունների մասին է իր տարածքում։ Ուստի նման մեղադրանքները մեր հասցեին բացարձակապես անհիմն են։ Ոչ մի բանի վրա չհիմնված»,–ասել է Պեսկովը։ Կրեմլը նաև ասել է, որ սպասում են ՌԴ և ՀՀ ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը, գրում է Sputnik Արմենիան։ Անհրաժեշտության դեպքում ՌԴ նախագահը բանակցելու է նաև Ալիևի հետ, բայց առայժմ պլաններում նման զրույց չկա Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |