Հայաստանը պրոֆիլակտիկ միջոցներ է ձեռնարկում խոզի գրիպը երկիր ներթափանցելը կանխելու համար

PanARMENIAN.Net - Խոզի գրիպը տարածվում է աշխարհով մեկ: Հայաստանում, ինչպես եւ մյուս երկրներում, պրոֆիլակտիկ միջոցներ են ձեռնարկում: խոզի գրիպի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումից հետո Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուժեղացվել է կարանտինի կետի աշխատանքը: «Ստուգվում են չվերթների ուղեւորներն այն երկրներից, որտեղ հայտնաբերվել է խոզի գրիպ, ինչպես նաեւ զարգացած երկրների չվերթներից»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների հակահամաճարակային բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Սահակյանը:



ԽՈզի գրիպը փոխանցվում է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների միջոցով (օդակաթիլային ճանապարհով), ինչպես նաեւ կարող է փոխանցվել վատ մշակված խոզի մսի միջոցով (այն որպես սնունդ օգտագործելու դեպքում): Խոզի գրիպի հարուցիչը փոխակերպված հարուցիչ է, ուստի խոզի գրիպի դեմ պատվաստանյութ դեռեւս չկա, եւ ամենալավատեսական կանխատեսումների համաձայն, այն կհայտնվի միայն 5-6 ամիս հետո:



Ներկա պահին գոյություն չունեն խոզի գրիպի դեմ լիարժեք դեղամիջոց չկա: Կան միայն հիվանդությունը թեթեւացնող դեղեր:



Խոզի գրիպ հիվանդության ախտանիշերը` գլխացավեր, բարձր ջերմություն, մկանային ցավեր, դիարեա, փսխում, աչքերի այտուցվածություն:



Օրգանիզմը ամրապնդելու եւ խոզի գրիպով չհիվանդանալու համար հարկավոր է օգտագործել վիտամին C, ինչպես նաեւ որքան հնարավոր է շատ միրգ եւ բանջարեղեն, վիտամինային համակցություններ:



Վերջին անգամ գրիպի փոխակերպվող վիրուսի համաճարակ նկատվել է 1918թ.: Այդ ժամանակ համաճարակը խլեց 50 միլիոն մարդկանց կյանքը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---