Ալիևի աշխատակազմ. Եվլախում ԼՂ ներկայացուցիչներին է փոխանցվել «վերաինտեգրման պլանը»![]() 21 սեպտեմբերի 2023 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարությամբ է հանդես եկել Եվլախում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև հանդիպման մասին, որտեղ ասվում է, որ հայկական կողմին է փոխանցվել «վերաինտեգրման պլանը»։ Ասվում է նաև, թե Ղարաբաղի ներկայացուցիչները խոսել են վառելիքի սուր պակասի մասին և «խնդրել են հումանիտար օգնություն, այդ թվում սննդամթերքի տեսքով», գրում է Haqqin.az-ը։ Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հերթական հանդիպման անցկացման մասին։ Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին գրել էր, որ հայկական կողմի ներկայացուցիչը Եվլախում ասել է, որ Բաքվի հետ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, կան համաձայնեցման ենթակա տարրեր։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է նախատեված Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |