Փաշինյան. ԼՂ բնակիչները կարող են իրենց տուն վերադառնալու իրական հնարավորություն ստանալ![]() 22 սեպտեմբերի 2023 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կրկնել է սեպտեմբերի 21–ի իր այն հայտարարությունը, թե Արցախում բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք չկա։ Նա ասել է, որ դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան՝ դա ԼՂ-ի մի շարք գործընկերների գնահատականն է, որն իրենք կիսում են։ Փաշինյանը հավելել է, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են «իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»: «Բայց էլի եմ ասում՝ պետք է արձանագրել, որ իրադրությունը կարող է ցանկացած պահի փոխվել, չեմ կարող ասել, որ կայուն է»,- ասել է նա։ Խոսելով արցախահության տարհանման մասին՝ Փաշինյանն ասել է, որ դա հնարավոր կլինի «երբ արձանագրվի մեր հայրենակիցների` Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը»: «Այս պահին այդ անհնարինությունն առկա է։ Այսինքն, եթե իրավիճակը չբարելավվի, ապա խնդիրը բոլորիս օրակարգում կլինի»,– նշել է Փաշինյանը։ Ըստ նրա, ԼՂ բնակավայրերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»: Նա հավելել է, որ Հայաստանում ավելի քան 40,000 ընտանիքի համար կեցության վայրեր են նախատեսել։ Փաշինյանը նշել է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Արցախի հայերն իրենց տներում արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան՝ կրկնելով սեպտեմբերի 21–ի իր հայտարարության այն միտքը, որ ՀՀ կառավարության «պլան Ա»-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ։ Սեպտեմբերի 21–ին Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ հրատապ նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հակադարձելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Բաքվի հասցեին հնչեցրած մեղադրանքերին, մեջբերել է Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք չկա»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |