ԱՄՆ ճնշում է գործադրում Հայաստանի եւ Թուրքիայի վրա29 ապրիլի 2009 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի ստորագրման հետեւում կանգնած է ԱՄՆ-ն, մոտ է իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Կովկասի հարցերով ռուս փորձագետ Անդրեյ Արեշեւը: Նրա խոսքով, ԱՄՆ որոշակի կերպով ճնշել է Թուրքիային եւ Հայաստանին` երկու երկրներին պարտադրելով համաձայնագրի ստորագրումը: «Սակայն «ճանապարհային քարտեզի» իրագործումը շատ բարդ է լինելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի դիրքորոշման պատճառով: Թուրքական դիվանագիտությունը կապված է Ադրբեջանի հետ, նա Անկարայի համար կարեւոր գործընկեր է, եւ ես չեմ կարծում, որ ներկա փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում որոշակի առաջընթաց է հնարավոր»,- նշել է Արեշեւը:Թուրքական Hurriyet թերթը, ինչպես նաեւ մի շարք այլ թուրքական ԶԼՄ-ներ պնդում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել ԱՄՆ ճնշման տակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |