Կոռնիձորում հումանիտար կայան կբացվի` ԼՂ-ում ճգնաժամը հաղթահարելու համար

Կոռնիձորում հումանիտար կայան կբացվի` ԼՂ-ում ճգնաժամը հաղթահարելու համար

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հումանիտար կայան կհիմնվի՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Գործադիրն այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացնի 15,911,700 դրամ։

Ըստ հիմնավորման՝ կայանը կհիմնվի Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու հարցում համերաշխություն հայտնող միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելու, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելու, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Հումանիտար ճամբարը ծառայում է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է իրավապաշտպան կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը ներկայացնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ամբողջ իսկությունը, կազմակերպել վերջիններիս այցերը և դեպքերի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։

Վերոշարադրյալ խնդիրների կարգավորման հրատապությամբ պայմանավորված՝ Հումանիտար կենտրոնը ստեղծվել և ծառայությունները մատուցվում են սույն թվականի օգոստոսի 29-ից «ԱՍ ԹԻՄ» ՍՊ ընկերության կողմից:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---