Բերման է ենթարկվել 84 ցուցարար, այդ թվում` Աժ պատգամավոր․ Լևոն Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց

Բերման է ենթարկվել 84 ցուցարար, այդ թվում` Աժ պատգամավոր․ Լևոն Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ի առավոտից Երևանում բողոքի ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Այդ մասին ահյտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՎԻՎ օրենսգրքի 182 (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) հոդվածով նախատեսված արարքի համար։

Բերման է ենթարկվել նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանին։ Չնայած քաղաքացիները նշեցին, որ բերման ենթարկվողը օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, ոստիկանական մեքենան շարժվել է, հայտնում է Panorama.am-ը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել։ Նա հոսպիտալացվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Ըստ Aysor.am-ի, Լևոն Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։

Ավելի վաղ բերման ենթարկված «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել։ Նա դուրս է եկել Քննչական կոմիտեից։ Հավաքվածները նրան դիմավորել են «Թևանյան, Թևանյան» վանկարկումներով ու ծափահարություններով։

Սեպտեմբերի 19–ից մայրաքաղաքում մեկնարկել են հանրահավաքները, երթերը և քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր վիճակով։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 22–ին ցույցերին են միացել երևանյան բուհերի ուսանողները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---