Սահմանի բացումը կարող է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսությունների զարգացմանը

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանի բացումից դրական սպասումներ կան, եւ իմ կարծիքով, դրանք նշանակալի են»,- ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքերով, համաշխարհային տեսական եւ գործնական տեսանկյունից առեւտրի ոլորտում բաց շուկան դրական ազդեցություն ունի երկու երկրների վրա, եւ որքան բարձր է պրոտեկցիոնիզմը, իսկ սահմանի փակ լինելը պրոտեկցիոնիզմի վառ դրսեւորում է, այնքան շատ են տուժում երկրները:



Երկրորդ հերթին, Էկոնոմիկայի նախարարության ղեկավարի կարծիքով, երկու երկրների ժողովուրդները որոշակի հոգեբանական ձեւափոխման են ենթարկվում, եւ դա կարող է նպաստել նոր նախաձեռնություններով հանդես գալուն: «Դա վերաբերվում է երկու երկրներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի շուկաներին»,- ավելացրել է նա:



Բացի դրանից, ինչպես ասել է Երիցյանը, սահմանի բացումով զգալիորեն կկրճատվեն տրանսպորտային ծախսերը: «Ելքը դեպի Միջերկրական ծով կհանգեցնի բիզնեսի ոլորտում իրական խնայողությունների»,- ասել է Երիցյանը: Նրա խոսքերով, միայն Սեւ ծովից անցումը Միջերկրական ծովին մեծ ծախսերի հետ է կապված, եւ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է հանգեցնել այդ ծախսերի նվազման 20-30 տոկոսով: «Այս փաստարկներից ելնելով` մենք պետք է լավատեսությամբ վերաբերվենք այդ հարցի լուծմանը»,- նշել է էկոնոմիկայի նախարարը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---