ԱԽ քարտուղար․ Փորձելու ենք անել առավելագույնը, որ մեր հայրենակիցներն ապրեն ԼՂ-ում![]() 22 սեպտեմբերի 2023 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեել է, որ փորձելու են անել առավելագույնը, որ հայերը շարունակեն ապրել Լեռնային Ղարաբաղում։ Անդրադառնալով սեպտեմբերի 21–ին կայացած Անվտանգության խորհրդի նիստին՝ նա ասել է, որ քննարկվել են այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղում։ «Քննարկել ենք նաև ստեղծված ներքաղաքական իրավիճակը, որովհետև ԼՂ-ում ստեղծված հումանիտար վիճակը Հայաստանում որոշ ուժեր, արտաքին ուժերի աջակցությամբ, փորձում են օգտագործել և անկայուն իրավիճակ ստեղծել։ Դա, միանշանակ, իրենց չի հաջողվելու» , – ասել է Գրիգորյանը, հայտնում է Factor.am-ը։ Գրիորյանը պատասխանել է այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը, որպեսզի այն արցախցիները, որոնք ցանկանում են դուրս գալ Արցախից, կարողանան դուրս գալ և նորմալ կյանքի մեջ մտնել, բայց չխթանել, որ նրանք լքեն Արցախը։ «Եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ԼՂ բնակիչները լքեն Արցախը, Հայաստանն իր ուժերի ներածին չափով պատրաստ է այդ սցենարին։ Մենք նախապատրաստում ենք այդ հնարավոր սցենարին։ Բայց պատրաստվում ենք նաև այլ սցենարների՝ մեր հայրենակիցներին օգնել այնտեղ մնալ։ Բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվում։ Փորձելու ենք անել առավելագույնը, որ մեր հայրենակիցները ապրեն ԼՂ-ում»,–ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |