Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ կկրակեն պետշենքեր մտնող ցուցարարների վրա

Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ կկրակեն պետշենքեր մտնող ցուցարարների վրա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ին հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, ասել է, որ իշխանությունները պետք է կարողանան իրենց ու պետությանը պաշտպանել։

Նա չի բացառել, որ կկրակեն պետական շենքեր մտնող ցուցարարների վրա, հայտնում է Factor.am-ը։

«Չգիտեմ, եթե կարողանային, կարող է կրակեին: Մարտի 1-ին կրակե՞լ են: Ավելին, Ղարաբաղից բերել են 700 հոգի, որ կրակելու մարդկային ռեսուրսի պակաս չունենան»,- ասել է Քոչարյանը:

Նա նշել է, որ պետական ինստիտուտների, այդ թվում՝ շենքերի, պահպանությունը գտնվում է պետական ծառայության ներքո և նախատեսված է օրենքով:

Լրագրողը հարցրել է․ «Նաև կրակելո՞վ»։ Քոչարյանը պատասխանել է․ «Իհարկե»։

Պատգամավորը հորդորել է հեռու մնալ պետկառույցների շենքերից։

Սեպտեմբերի 19–ից մայրաքաղաքում մեկնարկել են հանրահավաքները, երթերը և քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր վիճակով։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 22–ին ցույցերին են միացել երևանյան բուհերի ուսանողները։

 Ուշագրավ
---