Արցախցի լուսանկարիչ․ ՀՀ–ում ցույցեր անող իմ հայրենակիցներ, հումանիտար միջանցք պահանջեք![]() 23 սեպտեմբերի 2023 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Երևանում և ՀՀ այլ բնակավայրերում հաջակցություն Արցախի կազմակերպվող ցույցերին, հորդորել է հումանիտար միջացնք պահանջել։ «ՀՀ ում հանրահավաքներ անող իմ հայրենակիցներ, հումանիտար միջանցք պահանջեք ՀՀ դավաճան իշխանություններից և ՌԴ դեսպանատնից։ Թույլ մի տվեք ձեզ օգտագործելով Հայաստանը ներսից քանդեն։ Հ.գ. Ասելիքները շատ են, բայց առայժմ իմ համար լռության ժամ է»,-գրել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |