Շախմատիստուհի Գաբոյանը դուրս է եկել միջազգային մրցաշարից և միացել Սուրեն Պետրոսյանի հացադուլին![]() 23 սեպտեմբերի 2023 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցի շախմատիստուհի, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը դուրս է եկել Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարիցև միացել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հայտարարած հացադուլին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր գրառման մեջ։ «Իրավիճակով պայմանավորված՝ Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարի մասնակցությունից հրաժարվել եմ: Այսօր առաջին անգամ որոշում կայացրի մրցաշարի ընթացքից հրաժարվել մասնակցությունիցս ու միանալ Սուրեն Պետրոսյանի հացադուլին, որի պահանջը շատ պարզ է. բոլոր նրանք, ովքեր հաջողություններ ունեն տարբեր ոլորտներում և լսելի են հանրության կողմից՝ գալ Հանրապետության հրապարակ Գարեգին Նժդեհի արձանի մոտ։ Լինելով սպորտի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ կոչով դիմել հատկապես սպորտում հաջողություններ ունեցած մարզիկներին՝ միանալ ու Պայքարել»,- նշել է նա։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ են սկսել` իրենց բողոքը հայտնելով Արցախի հարցում հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականության դեմ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |