ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանական Տելեգրամ ալիքները կոչ են անում գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել անհետ կորած արցախցիներին![]() 23 սեպտեմբերի 2023 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ ահասարսուռ տեղեկություններ է ստանում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։ Այդ մասին X սոցցանցում գրել է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանական Տելեգրամ ալիքները խրախուսում են անհայտ գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել անհայտ կորած արցախցիներին՝ նույնիսկ դրա դիմաց գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանն իրենց ահաբեկում է և սպառնում զանգերով ու sms-ներով։ Դա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա անվտանգության երաշխիքներ, եթե մնա Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասված է գրառման մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |