Էրդողանն ու Ալիևը Նախիջևանում կմասնակցեն ռազմական համալիրի բացմանը![]() 25 սեպտեմբերի 2023 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցով գտնվում է Նախիջևանում։ Այնտեղ տեղի կունենա նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը, գրում է Interfax.az-ը։ Նրանք կմասնակցեն նաև Իգդիր–Նախիջևան նոր գազամուղի հիմնարկեքին։ Թուրքական Dunya լրատվամիջոցը որոշ մանրամասներ է ներկայացրել Էրդողանի` Նախիջևան այցի օրակարգի վերաբերյալ: Մասնավորապես նշվում է, որ oրակարգում է լինելու նաև «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողությունը» և «անջատողական հայկական ուժերի զինաթափման գործընթացը», գրում է Ermenihaber-ը։ Ըստ աղբյուրի` ակնկալվում է, որ երկու ղեկավարը միջազգային հանրությանը նոր ուղերձներ կհղեն «Զանգեզուրի միջանցքի» բացման մասով, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը։ Աղբյուրը պնդում է, որ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությանն ավելացվել է կետ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ, այնուամենայնիվ, անցել է 3 տարի և այն դեռևս չի բացվել: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |