Պեսկով․ ԼՂ–ում ՌԴ խաղաղապահների առաքելության երկարաձգման հարցը կքննարկվի Բաքվի հետ

Պեսկով․ ԼՂ–ում ՌԴ խաղաղապահների առաքելության երկարաձգման հարցը կքննարկվի Բաքվի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը կքննարկվի Բաքվի հետ։

«Հիմա խոսքն առաքելության մասին է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի մեր քննարկման առարկան ադրբեջանական կողմի հետ»,– ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղաության պայմանագրի կնքումը շարունակում է ակտուալ մնալ։

«Հարցը, անկասկած, ակտուալ է։ Բացի այդ, անշուշտ, կան տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկ հարցեր տարածաշրջանում։ Դա չափազանց կարևոր է և Ադրբեջանի, և Հայաստանի, և Ռուսաստանի համար։ Մենք հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,–ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք վերջակետ դնել Բաքվի և Երևանի հակամարտության մասով ԼՂ լուծարման մասին հայտարարությունից հետո։

Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որը բխում է 2023–ի սեպտեմբերի 19–ից հետո ստեղծված վիճակից, այն է՝ լուծարել Արցախի Հանրապետությունը, բորոր պետական կառույցներն ու կազմակերպությունները։ Ըստ հրամանագրի Արցախի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը 2024–ի հունվարի 1–ին:

Photo. AFP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---