Երթ Երևանում՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի․ «Ռուբե՛ն, քեզ հետ ենք»![]() 30 սեպտեմբերի 2023 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Երևանում երթ է մեկնարկել հաջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը Ադրբեջանի իշխանությունների կողմից 4 ամսով կալանավորվել է շինծու մեղադրանքներով։ Երթի կազմակերպիչները հայտարարեցին, որ պահանջում են Ռուբեն Վարդանյանի և բոլոր գերիների ու ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատումն ու վերադարձը։ Երթին միացել է նաև դերասան Վարդան Պետրոսյանը, որը հայտարարել է, թե Ադրբեջանը, կալանավորելով Ռուբեն Վարդանյանին, մեր գեներալներին ու ռազմագերիներին, հոգեբանական ճնշում է գործադրում հայ ժողովրդի վրա, հայտնում է Aysor.am-ը։ «Մեր իշխանության կողմից բավական խիստ վերաբերմունք պետք է լինի, որովհետև սա անթույլատրելի է, ինչ ուզում` անում են: Ռուբեն Վարդանյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը»,- նշել է Պետրոսյանը: Նա Հայաստանի իշխանությունների գործողություններն այս առումով անբավարար է գնահատում: Վարդան Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների կողքին է: Երթի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանն էլ հայտարարել է, որ այս երթը շատ կարևոր է ընդհանուր պայքարի կոնտեքստում: «Ռուբենն իսկական հայի սիմվոլ է, Ռուբենը խիզախ է, Ռուբենը մարդասիրությունն է, Ռուբենը բարեգործությունն է»,- նշել է Հայրապետյանը Սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրան տեղափոխել են Բաքու, մի քանի հոդվածով շինծու մեղադրանքներ ներկայացրել և 4 ամսով կալանավորել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |