Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Կութի հատվածում սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ![]() 2 հոկտեմբերի 2023 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Ավելի վաղ ՊՆ–ն հերքել էր Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։ Նշվում էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |