Գրիգորյանն ու Ռայիսին ընդգծել են՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի

Գրիգորյանն ու Ռայիսին ընդգծել են՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով:

Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները կարևորել են այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը:

Ռայիսին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ավելի վաղ Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի Աքբար Ահմադիանի հետ։

 Ուշագրավ
---