Խանդանյան. Թուրքիայի պահանջներն անտեղի են՝ ՀՀ-ն ունի էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունը![]() 3 հոկտեմբերի 2023 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայկական ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջներն անտեղի են ու ժամանակավրեպ: «Հայաստանն էներգետիկ անվտանգության շուրջ իր ռազմավարությունն ունի: Նման պահանջներն անտեղի են և ժամանակավրեպ: Հայաստանն այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր էներգետիկ անվտանգությունից»,-ասել է Խանդանյանը՝ հավելելով, որ բազմիցս են եղել նման դիմումներ, հայտնում է Արմենպրեսը։ Պատգամավորն ընդգծել է, որ ամբողջ աշխարհն է ատոմային էներգիայի անցնում՝ ածխաջրածնային պաշարների հետ կապված: Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։ Թուրքիան և Ադրբեջանը պարբերաբար հանդես են գալիս նման պահանջներով և բողոքներով ՀԱԷԿ–ի գործունեությոնա դեմ։ Հունվարին Ադրբեջանի ՄԻՊ–ն էր դիմել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը դադարեցնելու պահանջով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |