Մայիսի 8-ին Պրահայում տեղի կունենա Nabucco-ին նվիրված գագաթնաժողովը30 ապրիլի 2009 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հրավիրվել է մայիսի 8-ին ԵՄ-ի նախաձեռնությամբ Պրահայում կայանալիք Nabucco-ին նվիրված գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, մասնակցության պաշտոնական հրավեր են ստացել Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Վրաստանի ու Թուրքիայի պետության ու կառավարության ղեկավարները: Ընդ որում որպես դիտորդ հրավիրվել են Իրաքի, Եգիպտոսի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները: Եվրամիության կողմից հովանավորվող Nabucco նախագիծը նախատեսում է բնական գազի առաքում մերձկասպյան տարածաշրջանից մինչեւ Ավստրիա` Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի տարածքով: Ռուսաստանը նախատեսում էր որոշակի փաստաթղթեր ստորագրել «Հարավային հոսանք» նախագծի վերաբերյալ, որը համարվում էր Nabucco-ի մրցակիցն անցած շաբաթ Սոֆիայում կայացած գագաթնաժողովում: Գազամուղը պետք է անցնի Սեւ ծովի հատակով եւ Բուլղարիայի, Սերբիայի ու Հունգարիայի տարածքով մինչեւ Ավստրիա: Պրահայում կայանալիք գագաթնաժողովից մեկ օր առաջ ԵՄ-ն նախատեսել է նաեւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) մասնակից երկրների առաջին գագաթնաժողովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |