Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից վիրավորված 7 հիվանդ տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա

Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից վիրավորված 7 հիվանդ տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա

PanARMENIAN.Net - Արցախում վառելիքի պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Տուժածների արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են այդ երկրներից ժամանած մասնագետները բուժող բժիշկների հետ համատեղ:

Ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոններ ընդունվելուց հետո, հայ մասնագետների շնորհիվ նրանց վիճակը փոքր–ինչ կայունացել է և այժմ նրանք պատրաստ են տեղափոխման: Պացիենտներն ունեն երկարատև և համալիր բուժման կարիք։

ՀՀ առողջապահության նախարարության միջազգային փոխգործակցության արդյունքում այլ երկրները ևս պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանին:

Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առնվազն 20 զոհ եղավ, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Պայթյունից բոլոր տուժածներին ուղղաթիներով տեղափոխել են Հայաստան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---