ՀՀ-ն չի մասնակցում Ղրղզստանում մեկնարկող ՀԱՊԿ զորավարժություններին![]() 7 հոկտեմբերի 2023 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի մասնակցում Ղրղզստանում մեկնարկող ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին։ Դրանց մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ–ի և Տաջիկստանի զինծառայողները, հայտնում է «Sputnik Ղրղզստանը»։ Հոկտեմբերի 9-13–ն անցկացվելիք զորավարժությունները կանցնեն «Էդելվեյս» ուսումնավարժական կենտրոնի բազայում։ 2022-ի աշնանը ևս Հայաստանը չէր մասնակցել Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին, իսկ 2023–ի սեպտեմբերին՝ ՀԱՊԿ երկրների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքին։ ՀՀ–ն հետ է կանչել իր ներկայացուցչին ՀԱՊԿ–ից։ Ավելի վաղ ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել էին երկրի ԱԳՆ և բողոքի նոտա ներկայացրել Երևանի «մի շարք ոչ բարեկամական քայլերի» վերաբերյալ, որոնց թվում էր ՀՀ պաշտոնական շրջաններում և քաղաքական վերնախավում որոշակի կասկածները ՀԱՊԿ շրջանակում և ՌԴ հետ երկկողմ հիմքով դաշնակցային կապերի նպատակահարմարության վերաբերյալ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան որևէ պաշտոնական ազդակ չի ստացել ՀԱՊԿ–ից ՀՀ դուրս գալու վերաբերյալ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |