Թուրքիայում կրկին խոսում են պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի մասին30 ապրիլի 2009 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Անկարան մերժում է Ցեղասպանություն գործելու հայկական կողմի մեղադրանքները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: «Հայաստանի եւ Թուրքիայի ընդհանուր պատմության վերլուծությունը պետք է անաչառ արվի, ճշմարիտ ապացույցների հիման վրա: Թուրքական կողմը հավատարիմ կմնա պատմական ճշմարտությանը»,-ասել է Բաբաջանը` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձը ներքաղաքական խնդիրների արդյունք էր եւ Ամերիկայի նախագահի որոշ արտահայտություններ 1915թ. իրադարձությունների մասին անընդունելի են Թուրքիայի համար»,-ասել է Բաբաջանը: Նա նաեւ հավելել է, որ նախագահ Օբաման իր հայտարարության մեջ անտեսել է այն փաստը, որ 1915թ. իրադարձությունների ժամանակ նաեւ թուրքեր են զոհվել: «Եթե ԱՄՆ-ի նախագահը ցանկանում էր կասկածի տակ դնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմությունն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հարցը, ապա Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ անընդունելի է համարում դա»,-ասել է Բաբաջանը` հավելելով, որ իր դիրքորոշումը նա հայտնել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, գրում է թուրքական Today's Zaman թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |