Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապետ![]() 10 հոկտեմբերի 2023 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ՔՊ-ից Տիգրան Ավինյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել է Երևանի նորընտիր ավագանու 37 անդամ, 32-ը կողմ է քվեարկել, 5 թեկնածու՝ դեմ: Անվավեր քվեաթերթիկ չկար։ Ավինյանը քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր։ Երևանի ավագանու առաջին նիստին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։ Քվորումն ապահովված էր։ Նիստը բոյկոտել են «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»։ Քվեարկությունից հետո «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասել է, որ «Հանրապետություն» կուսակցությունը քվեարկել է Երևանում «իշխանություն ձևավորելու օգտին, իրավիճակը հանգուցալուծելու օգտին»։ Քվեարկությունը բաց է ընթացել։ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» չեն մասնակցել նիստին։ Նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին՝ բացառելու համար ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նոր ընտրությունների հասնելու նպատակով։ Մինչդեռ «Հանրային ձայն» կուսակցությունը, որի ղեկավարն է նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, հայտարարել էր, որ նոր ընտրությունների գնալ չի պատրաստվում, այդ ուժի անդամները ներկա էին նիստին։ Ավագանու նիստի օրակարգում է նաև հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերը։ Նիստին զուգահեռ Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ մի շարք նախաձեռնությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականցնում՝ դիմելով ոչ իշխանական ուժերին, հայտնում է «Ազատությունը»։ «Ձեր քաղաքական ուժին տրված վստահության քվեն պայմանավորված է եղել այդ ուժի ընդդիմադիր կեցվածքով և այն ակնկալիքով, որ չեք համագործակցելու և ձեր ձայները չեք օգտագործելու հօգուտ իշխանական ներկայացուցչի: Սույնով հիշեցնում ենք, որ մենք՝ ձեր ընտրողները, ներկայիս ռեժիմի հետ որևէ համագործակցության, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հաղթանակին որևէ կերպ նպաստելու մանդատ Ձեզ չենք տվել»,–ասել են նրանք։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |