ՄԱԿ-ը համաշխարհային հանրությանը կոչ է արել $97 մլն հատկացնել ՀՀ-ում ապաստանած փախստականներին![]() 10 հոկտեմբերի 2023 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը համաշխարհային հանրությանը կոչ է արել 97 մլն դոլար հատկացնել Հայաստանում ապաստանած փախստականների համար: Հումանիտար ծրագիրը նախատեսված է մինչև 2024–ի մարտ ամիսը։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի Ժնևի կենտրոնակայանը։ «ՄԱԿ ՓՀԳԳՀ-ն ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկեր ոչ կառավարական կազմակերպությունների հետ միասին կոչ է անում 97 միլիոն դոլար հատկացնել փախստականներին և Հայաստանում նրանց հյուրընկալողներին շտապ հումանիտար օգնություն և պաշտպանություն տրամադրելու համար»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ–ը։ Հրատապ օգնությունը նախատեսված է 136,000 փախստականների և փախստականներ ընդունող տեղական համայնքների 95,000 բնակիչների համար։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է հասել են Հայաստան: Ըստ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |