Հայաստանում դպրոցական տետրերի ձեւաչափի մշակման մրցույթ է հայտարարվել30 ապրիլի 2009 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի եւ կրթության ու գիտության նախարարությունները դպրոցական տետրերի ձեւաչափի մշակման մրցույթ են հայտարարել: Հետեւյալ չափանիշները պարտադիր են` առաջին էջերում պետք է լինեն հայ մշակույթն ու պատմությունը խորհրդանշող պատկերներ` սեղմ բովանդակային տեքստով, երկրորդ էջում պետք է զետեղվի օրհներգի տեքստը: Կազմի վրա արված նշումները պետք է լինեն հայերեն: «Անկախությունից ի վեր հայ դպրոցականներն ու ուսանողները հաճախ օգտագործում են տետրեր, որոնց կազմերը «զարդարված են» օտարատառ գրառումներով զուգորդված անբովանդակալից պատկերներով: Սա լուրջ բացթողում է, քանի որ ուսման ընթացքում հայ երեխան, անկախ իր կամիքց, առնվազն 10-15 տարի հանդիսանում է այդ տետրերի սպառողը»,-ասվում է ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ: Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ 2009 թվականի հունիսի 15-ը: Մրցույթին կարող են մասնակցել տպարաններ եւ անհատ անձիք` համապատասխան բովանդակությամբ պատկերների հավաքածուն ներկայացնելով էլեկտրոնային տարբերակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |