Վարչապետ․ Որևէ մեկին որևէ խոստում չենք տվել այն տերմինաբանության շրջանակում, որն օգտագործում են Թուրքիան և Ադրբեջանը![]() 11 հոկտեմբերի 2023 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով Թուրքիայի այն պնդումներին, թե Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» է խոստացել, ասել է, որ ՀՀ–ն որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակում, որն օգտագործվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ «Մենք նման տերմինաբանությամբ, նման եզրաբանությամբ որևէ խոստում որևէ մեկին չենք տվել: Ես գիտեմ, որ երբեմն, երբ Հայաստանի և օրինակ, Թուրքիայի ներկայացուցիչների միջև խոսակցություն է գնում ամենատարբեր մակարդակում, ասվում է, որ միջանցքային այդ տերմինաբանությունը, որն օգտագործում են՝ դա մեզ համար ընդունելի չէ: Եվ նրանք ասում են՝ ո՞նց ընդունելի չէ, դուք եք ընդունել եռակողմ հայտարարությունը: Մենք ասում ենք՝ եռակողմ հայտարարության մեջ նման տերմինաբանություն, ես չեմ ուզում ուղղակի կրկնել և բոլորիս եմ խորհուրդ տալիս, որ չկրկնենք, մենք ասում ենք՝ այդպիսի բան եռակողմ հայտարարության մեջ գրված չէ: Նրանք ասում են՝ ո՞նց գրված չէ, ասում ենք՝ դա հրապարակային փաստաթուղթ է, խնդրեմ, նայեք, երբ գրված կլինի՝ խնդրում ենք մեզ ցույց տվեք: Այստեղ նաև շատ կարևոր նրբություն կա, որ մենք այդ նրբությունը հասկանանք: Միջանցք բառն ընդհանրապես գլոբալ աշխարհում օգտագործվում է որպես հաղորդակցության ուղիների սովորական տերմին: Օրինակ, ես Ազգային ժողովում էլ վերջերս ասացի, հյուսիս-հարավի նախագծի անունն էլ պաշտոնապես հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք է: Եռակողմ հայտարարության մեջ դա մի փոքր այլ տրամաբանություն ունի, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա Լաչինի միջանցքը, որը հայտարարության տրամաբանությամբ արտատարածքայինության, կամ երրորդ ուժի կողմից վերահսկողության որոշակի բովանդակություն է պարունակում: Եվ բացի այդ, Լաչինի միջանցքն ուղղակի ճանապարհ չէ, Լաչինի միջանցքը 5 կիլոմետր լայնությամբ տարածքի շերտ է, որը գտնվում է երրորդ կողմի վերահսկողության ներքո»,–ասել է Փաշինյանը։ Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է բացել ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա։ «Այսինքն՝ այս թեմայի հետ կապված նյարդը նաև սրա հետ է կապված: Մենք ի՞նչ ենք ասում. ասում ենք, որ ՀՀ–ն պատրաստ է և շահագրգռված, իմիջիայլոց, սա էլ է շատ կարևոր, բացել տարածաշրջանային կոմունիկացիաները: Այսինքն՝ մենք պատրա՞ստ ենք արդյոք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար, այո, պատրաստ ենք, և ինչպես արձանագրվել է՝ դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ օրինակ, ոչ մի երրորդ ուժ Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն պետք է չունենա: ՀՀ սահմանները հատելու ժամանակ պետք է գործեն Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մաքսային ծառայությունները Հայաստանի իրավազորության և հայտնի սկզբունքների հիման վրա: Օրինակ, մեզ ասում են, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է, թե անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնությունը, ես ասում եմ՝ եռակողմ հայտարարության մեջ այդպիսի բան գրված չէ: Դա հրապարակային փաստաթուղթ է, եկեք կարդանք, ընդհակառակը, նշված է, որ անվտանգությունը երաշխավորվում է Հայաստանի կողմից»,–ասել է վարչապետը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացումը, Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները»,- ասել է նա։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածի շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտվել է»։ ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |