Ադրբեջանական ԶԼՄ. Արցախում աշխատավարձերն ավելի բարձր էին, քան Ադրբեջանում

Ադրբեջանական ԶԼՄ. Արցախում աշխատավարձերն ավելի բարձր էին, քան Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Արցախում աշխատավարձերն ավելի բարձր էին, քան Ադրբեջանում: Այդ մասին գրել է ադրբեջանական Azadliq–ը՝ համեմատելով 2022–ի առաջին կիսամյակի տվյալները։

Հրապարակման մեջ ասվում է, որ միջին ամսական աշխատավարձը Լեռնային Ղարաբաղում այդ շրջանում կազմել է 248,726 դրամ՝ 903 մանաթ։ Մինչդեռ 2022–ի առաջին կիսամյակում միջին ամսական աշխատավարձն Ադրբեջանում եղել է 827 մանաթ, այսինքն՝ 9․2 տոկոսով պակաս, քան Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---