Զոհերի թիվը Բաքվի ինստիտուտներից մեկում աճել է30 ապրիլի 2009 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հինգշաբթի Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում հնչած կրակոցների արդյունքում զոհվել է 13 մարդ, 11-ը` վիրավորվել են: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը: Կրակել է Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի 25 տարեկան մի երիտասարդ: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի 2-րդ մասնաշենքում: Կրակ բացած երիտասարդը վերջում ինքնասպան է եղել: Պատահարի վայրում էին գտնվում երկրի իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, «Գարթալ» հատուկ նշանակության ջոկատը: Ինստիտուտի շենքը շարունակվում է շրջապատված մնալ, հաղորդել է «Նովոստի-Ազերբայջանը»: Ավելի վաղ հաղորդվել էր 7 սպանվածի եւ 8 վիրավորի մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |