Խորհրդարանական պատվիրակությունների գործողումները կրճատվել են ֆինանսական ճգնաժամի պատճառով30 ապրիլի 2009 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-29-ը Դուբլինում տեղի կունենա Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) խորհրդաժողովը` նվիրված համաշխարհային ֆինանսական ճգնաժամին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ԱԺ-ի նախագահի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը հայտարարել է, որ ներկայումս Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը որոշում է կայացրել չմասնակցելու Դուբլինում կայանալիք տվյալ խորհրդաժողովին: Նրա խոսքերով, ֆինանսական ճգնաժամի առնչությամբ Հայաստանի խորհրդարանը կրճատել է ծախսերը, մասնավորապես, միջազգային ուղեւորությունները վերաբերյալ:Սակայն, հայկական խորհրդարանական պատվիրակությունն անպայման կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանին, որը տեղի կունենա Վիլնյուսում հունիս 29-ից մինչեւ հուլիսի 3-ը: «Դա ԵԱՀԿ ԽՎ ամենամյա կարեւորագույն հանդիպումն , որի ընթացքում ամփոփվում են հաշվետու ժամանակաշրջանի արդյունքները, որից հետո Վեհաժողովն ամփոփիչ հռչակագիր է ընդունում: Բնականաբար, այդ խորհրդաժողովի աշխատանքին մեր պատվիրակությունը ողջ պատասխանատվությամբ կվերաբերվի», - հայտարարել է Նաիրի Պետրոսյանը: ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության անդամներ են Արամ Սաֆարյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, Արմեն Աշոտյանը Հանրապետական կուսակցությունից եւ Խաչիկ Հարությունյանը «Օրինաց երկիր» խմբակցությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |