ՀՀ–ն 50,000 եվրո կհատկացնի Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների վերացման համար![]() 16 հոկտեմբերի 2023 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 50,000 եվրո կհատկացնի Սլովենիային ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների համար։ Այդ մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Կառավարության որոշմամբ Հայաստանը 50,000 եվրո կհատկացնի Սլովենիային երկրի պատմության մեջ ամենամեծ տարերային աղետի՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար»,– ասվում է գրառման մեջ։ Որոշումն այդ մասին կայացվել էր Միրզոյանի Բլեդ այցի ժամանակ, երբ նա սլովենացի իր պաշտոնակից Տանյա Ֆայոնի հետ հանդիպմանը ՀՀ համերաշխությունն էր հայտնել և օգնելու պատրաստակամությունը։ Ջրհեղեղը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին, երբ 24 ժամում տեղացել էր տեղումների ամսական նորման։ Երկրի իշխանությունները հայտարարել էին, որ դա ամենամեծ աղետն է երկրի նորագույն պատմության շրջանում, և օգնություն խնդրել։ Վնասը գնահատվել է ավելի քան 50,000 մլն եվրո։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |