Թուրքիայի գլխավոր շտաբ. Մենք կշարունակենք մեր առաքելությունն Աֆղանստանում30 ապրիլի 2009 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանը կբացվի այն բանից հետո, երբ Հայաստանը զորքերը դուրս կբերի Լեռնային Ղարաբաղի տարածքից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Իլկեր Բաշբութը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը ոչ մի պահանջ չի առաջադրել Անկարային Աֆղանստանի եւ Իրաքի հարցում, սակայն ավելացրեց, որ Թուրքիան պետք է ավելացնի Աֆղանստանում իր ռազմական ստորաբաժանումների քանակը, որպեսզի, ինչպես առաջ, իրականացնի իր առաքելությունը, գրում է թուրքական Hurriyet թերթը:Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին` գեներալ Բաշբութը մեջբերեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի կարծիքով «սահմանի բացումը պետք է ուղեկցվի Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերումով»:«Մենք կիսում ենք այդ տեսակետը»,- եզրափակել է Բաշբութը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |