Նորվեգիան մոտ 2.8 մլն եվրո կհատկացնի ՀՀ համար ԵԽ գործողությունների պլանին![]() 20 հոկտեմբերի 2023 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի կառավարությունը 32 միլիոն նորվեգական կրոնի (2 միլիոն 769 հազար եվրո) կամավոր ներդրում է կատարել ի նպաստ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թվականների Գործողությունների պլանի: ԵԽ խոսնակի հաղորդագրության համաձայն՝ այդ առիթով Եվրախորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Հելգե Սելանդը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ, հայտնում է «Ազատությունը»։ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագիրը մեկնարկել է 2023–ի փետրվարին։ Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |