Հայ սուսերամարտիկները կմեկնեն Քութաիս` մասնակցելու միջազգային մրցաշարին30 ապրիլի 2009 - 23:56 AMT PanARMENIAN.Net - Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսի 6-ին կմեկնի Քութաիս, որտեղ մայիսի 7-9-ը կմասնակցի միջազգային մրցաշարին: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, Հայաստանի հավաքականը, մարզիչներ Անդրանիկ Արազյանի եւ Մարիետա Կարագյանի ղեկավարությամբ, կներակայացնի 10 սուսերամարտիկ, այդ թվում երեք աղջիկ:«Մենք արդեն իրար հետեւից երեք տարի է, մասնակցում ենք այդ մրցաշարին: Ընդհանուր հաշվով, Վրաստանից բերել են 3 ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Հուսով եմ, որ այս տարի կհաջողվի նվաճել չեմպիոնի կոչումը», - նշել է Մադոյանը: «Քութաիսի մրցաշարից հետո Երեւանում մայիսի 14-17-ը տեղի կունենա սուսերամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքում կկազմավորվի հավաքականը` Բուլղարիայում հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար»: Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը. Խոցասուրեվ. Ռաֆայել Հունանյան Հենրիխ Ղարագոզյանը Կարեն Արազյան Գայանե Գրիգորյան Ճկունասուսեր. Ժորա Վարդանյան Վարդան Գրիգորյան Գեւորգ Հարությունյան Հասմիկ Աղաբաբյան Սուսաննա Ղազարյան Թրասուսեր. Դավիդ Մանուկյան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |