Խաղաքարտի վրա դրված են ազգային շահերը, - գտնում է հայ կոմունիստների առաջնորդը 1 մայիսի 2009 - 00:58 AMT PanARMENIAN.Net - Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը հայտարարել է, որ «ճանապարհային քարտեզը» ԱՄՆ նախագահին թույլ է տվել չարտասանելու «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: «Ողջ այդ գործընթացը վերահսկվում է Անկարայի կողմից, եւ հենց սկզբից պարզ էր, որ թուրքական դիվանագիտությունը թույլ չի տա իրադարձությունների այդպիսի ելք», - հայտարարել է Թովմասյանը: Նրա խոսքերով, եթե «ճանապարհային քարտեզը» լիներ սովորական փաստաթուղթ, ապա այն կարելի կլիներ ստորագրել ոչ թե ապրիլի 23-ին, այլ այն բանից հետո, երբ ողջ աշխարհի հայերը հարգեին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե նա անձամբ ինչպես է վերաբերում հայ-թուրքական մերձեցմանը, Ռուբեն Թովմասյանը պատասխանել է . «Ես ինքս կարսեցի փախստականի որդի եմ: Ցեղասպանության բոլոր էպիզոդներն ինձ են անցել մայրական կաթի միջոցով, եւ ես դեմ եմ Թուրքիայի հետ որեւէ հարաբերության հաստատմանը: Խաղաքարտի վրա դրված են Հայաստանի ազգային շահերը, մենք իրավունք չունենք որեւէ բան ստորագրելու», - հայտարարել է նա: Պատասխանալով մայիսի 1-ի տոնակատարության մասին հարցին` Ռուբեն Թովմասյանն ասել է, որ չնայած քաղաքապետարանի արգելմանը, Հայաստանի Կոմկուսը մտադիր է մայիսի 1-ին երթ կազմակերպել Արամ Խաչատուրյանի հուշարձանից դեպի Ստեփան Շահումյանի հրապարակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |