Ադրբեջանում դատախազը 15 տարվա ազատազրկում է պահանջել Վագիֆ Խաչատրյանի համար![]() 7 նոյեմբերի 2023 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ընթացող դատավարության ժամանակ դատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկման դատապարտել Լաչինի միջանցքից առևանգված և շինծու մեղադրանքով կալանավորված 68–ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին։ Դատախազն ասել է, որ 5 տարի Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացած մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում, հայտնում է Haqqin.az-ը։ Նշվել է նաև, թե ըստ Ադրբեջանի օրենսդրության 65–ն անց անձաինք չեն դատապարտվում ցմահ բանտարկության։ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |