ՀՀ–ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 0.6%–ով![]() 7 նոյեմբերի 2023 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023–ի հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0․6%՝ կազմելով 1․8 տրիլիոն դրամ (1,842,959.3) ընթացիկ գներով, հայտնում է ԱՌԿԱ–ն՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վրա հղումով։ Սեպտեմբերին արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 227․6 մլն դրամ՝ անկումը 2022–ի սեպտեմբերի հանդեպ կազմել է 4․3%, իսկ 2023–ի օգոստոսի համեմատ՝ 1․5%։ Հանքարդյունաբերության ոլորտում և բաց հանքերի շահագործման մասով արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023–ի 9 ամսում կազմել է 357․2 մլն դրամ՝ անկումը 2022–ի նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 4․5%, վերամշակող արդյունաբերությունում՝ 1․2 տրիլիոն դրամ, անկումը կազմել է 0․4%։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |