Պատել. ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը ԱՄՆ-ի համար առաջնահերթ է մնում![]() 8 նոյեմբերի 2023 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար մնալ առաջնահերթություն։ Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը ի պատասխան լրագրողի հարցին։ Ընդգծելով, որ սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, թե Երևանն ու Բաքուն իրենց պաշտոնյաներին կուղարկեն Վաշինգտոն՝ հերթական հանդիպման՝ լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է փոխխոսնակից, թե Վաշինգտոնը դեռևս տարբերա՞կ է բանակցությունների հաջորդ փուլի համար, հայտնում է «Ազատությունը»։ Պատելը պատասխանել է․ «Իհարկե։ Այս ամենից դուրս, ինչ, իհարկե, կատարվում է աշխարհում, որը հաճախ այս սենյակից շատ թթվածին է խլում, այդ երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է մնալ առաջնահերթություն մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար, և դա մի բան է, որով գերատեսչությունը կշարունակի զբաղվել»։ Ավելի վաղ Պատելը, խոսելով մայիսին Վաշինգտոնում կայացած բանակցություններին մասին, դրանք «կարևոր, դրական քայլ» էր անվանել։ Նրա խոսքով` կողմերը հնարավորություն են ունեցել քննարկել որոշ կարևոր հարցեր, «տեսնել մյուս կողմի տեսակետը»։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ն Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել էր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |