ԱԳՆ խոսնակ․ ՀՀ–ն որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման![]() 10 նոյեմբերի 2023 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը` նշելով, որ ՀՀ–ն երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման։ «ՀՀ կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն: Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է: Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,–ասվում է մեկնաբանության մեջ: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի կառավարության որոշումը, ըստ որի՝ միջազգային հաղորդակցության ուղիների անվտանգությունն ապահովելու համար Ազգային անվտանգության կազմում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել։ «Ըստ եռակողմ համաձայնագրերի՝ Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը իրականացնելու է Ռուսաստանի սահմանապահ դաշնային ծառությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Ընթերցեք նաև․ Զախարովա․ Ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |