Լուկաշենկոն խորհուրդ է տվել Փաշինյանին զերծ մնալ հապճեպ որոշումներից, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը![]() 15 նոյեմբերի 2023 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը և առաջարկել է շտապողական որոշումներ չկայացնել։ Այդ մասին ասել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ Լուկաշենկոն խորհուրդ է տվել Փաշինյանին զերծ մնալ հապճեպ որոշումներից, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «ՀՀ վարչապետի մերժումին Բելառուսի նախագահը հանգիստ է վերաբերվել՝ հասկանալով, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է»,– ասել է Էյսմոնտը։ Նա պարզաբանել է, որ «հրավերը հասցեագրված էր Հայաստանի վարչապետին, ինչպես մյուս պետությունների ղեկավարներին, օրինակ՝ ՌԴ նախագահին, որն ընդունել է այն»։ «Ելնելով սեփական փորձից և այլ հայտնի քաղաքական գործիչների քայլերից նմանատիպ իրավիճակներում՝ Լուկաշենկոն առաջարկել է ՀՀ վարչապետին չշտապել, շտապողական որոշումներ չընդունել, այլ լուրջ մտածել հաջորդ քայլերի շուրջ, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»,–ասել է Էյսմոնտը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |