ՌԴ ԱԳՆ․ Արևմուտքը խանգարում է ՀՀ–ին ավարտին հասցնել հաղորդակցությունների ապաշրջափակումը![]() 16 նոյեմբերի 2023 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքի խորհուրդները խանգարում են ՀՀ–ին ավարտին հասցնել հաղորդակցությունների ապաշրջափակումը: Նա նշել է, որ ապաշրջափակման գործընթացը, որը սկսել էին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները, մինչ օրս ավարտին չի հասցվել, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Հունիսի 2–ին Եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում արձանագրվեց, որ բանակցություններում էական առաջընթաց կա, մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում էր ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ։ Բայց Հայաստանի ղեկավարությանը կրկին ինչ-որ բան խանգարեց ավարտին հասցնել թղթի վրա եղած պայմանավորվածությունները։ Մենք լավ գիտենք՝ ինչը խանգարեց` Հայաստանի այժմյան ղեկավարության արևմտյան բարեկամների «բարի խորհուրդները»,- ասել է Զախարովան։ Ըստ նրա, Արևմուտքը, փոխանակ աջակցի եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը և հետևաբար Բաքվի ու Երևանի հաշտեցմանը, տորպեդահարում է կարգավորման գործընթացում բոլոր «դրական ձեռքբերումները»։ «Նրանք տորպեդահարում են ռուսական ջանքերը և փորձում են պարտադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման սեփական բաղադրատոմսը»,- ասել է Զախարովան։ «Արդյունքում Հայաստանը, գործելով եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ցուցումներով, մեր կարծիքով, տարածաշրջանային հաղորդակցությունների հետագա կոնֆիգուրացիայից կտրվելու ռիսկի է ենթարկում իրեն»,- ասել է Զախարովան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տաշքենդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանն իր գոհունակությունն է հայտնել Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և ավտոմայրուղու երթուղիների համաձայնեցման շուրջ։ Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը մեծ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցք» նախագծից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |