Դինքին սպանած հանցագործն ազատ է արձակվել «‎լավ վարքի» համար

Դինքին սպանած հանցագործն ազատ է արձակվել «‎լավ վարքի» համար

PanARMENIAN.Net - «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին փողոցում գնդակահարած մարդասպան Օգյուն Սամասթի նկատմամբ կիրառվել է պայմանական ազատարզկման որոշում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման մեջ հաշվի է առնվել Սամասթի «‎լավ պահվածքը» և նա պիտի անցնի փորձաշրջան։ Նման որոշումը կայացվել է մարդասպանի 16 տարվա բանտարկությունից հետո, հայտնում է Ermenihaber–ը։

Սամասթը Դինքի սպանության ու ապօրինի զենք կրելու և օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման, որը հետագայում կրճատվել է և կազմել 15 տարի 2 ամիս՝ այն հանգամանքով, որ հանցագործության կատարման պահին Օգյուն Սամասթը եղել է անչափահաս:

Դինքը Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրության շենքի մոտ մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2007 թվականի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---