Հայաստանի տղամարդկանց հավաքականը` շախմատի ԵԱ բրոնզե մեդալակիր![]() 21 նոյեմբերի 2023 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալը։ Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ է տարել անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ: Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Այդպիսով Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոն է դարձել Սերբիայի թիմը, իսկ արծաթե մեդալակիր՝ Գերմանիայի հավաքականը, որոնք վաստակել են 15-ական միավոր։ Հայաստանի թիմը վաստակել է 13 միավոր։ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։ Բացի այդ, հավաքականը մեկ անգամ դարձել է օլիմպիադաների արծաթե, երեք անգամ՝ բրոնզե, չորս անգամ՝ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, երկու անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |