Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջել է Խորվաթիային![]() 22 նոյեմբերի 2023 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Եվրո 2024-ի ընտրական փուլի D խմբի վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։0 հաշվով զիջել է Խորվաթիայի ընտրանուն։ Թիմերի առաջին հանդիպումը Երևանում ևս ավարտվել էր խորվաթների նվազագույն հաշվով հաղթանակով։ Խմբի առաջատար Թուրքիայի հավաքականը հյուրընկալվելիս ոչ ոքի՝ 1։1 է խաղացել Ուելսի հետ և մնացել առաջին հորիզոնականում, գրում է Factor.am-ը։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ է դուրս եկել նաև Խորվաթիայի հավաքականը, որը 16 միավորով խմբում երկրորդ տեղն է զբաղեցրել։ Ուելսը 12 միավորով երրորդ տեղում է, Հայաստանը 8 միավորով՝ չորրորդ։ Լատվիայի հավաքականն ունի 3 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |