Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Այդ մասին նա ասել է նոյեմբերի 21-ին Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցում։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի:

Մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։

 Ուշագրավ
---